12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Էս ժամին խի՞ եք զանգում ինձ. Բագրատյանը թեյեց Րաֆֆիի հետ

Մոտ մեկ ժամ առաջ “Անի” հյուրանոցի ճեմասրահ-սրճարանում միասին թեյում էին ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Հրանտ Բագրատյանը:Այս մասին տեղեկացնում է Henaran.am-ի թղթակիցը:

Թե ինչ էին քննարկում թեկնածուները` փորձեցինք առաջինը ճշտել Հրանտ Բագրատյանի մամուլի խոսնակ Կարինե Հարությունյանից: Վերջինս կտրականապես հերքեց տեղեկությունը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն անկեղծ խոստովանեց, որ տեղյակ չէ:

“Կփորձեմ ճշտել, բայց պարոն Հովհաննիսյանը բջջային չի պահում, պետք է գտնեմ նրան”,-ասաց խոսնակը` խոստանալով ճշտելուց հետո անպայման տեղեկացնել:

Փորձեցինք խոսել Հրանտ Բագրատյանի հետ: Բնականաբար ներողություն խնդրեցինք ուշ ժամին անհանգստացնելու համար եւ փորձեցինք տեղեկությունը ճշտել: “Դուք ինչ իրավունքով եք ինձ զանգում այս ժամին: Զանգահարեք խոսնակիս: Ցտեսություն”,-առանց հարցը լսելու վրա տվեց Բագրատյանն ու անջատեց:

Զարմանալի տրամաբանություն է, ուշ ժամին թեկնածուին չի կարելի զանգել, բայց խոսնակին կարելի է՞: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ