11 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ե՞րբ են Երեւանում վերանալու կրակոցները. հարց Սերժ Սարգսյանին /վիդեո/

Այսօր` փետրվարի 5-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքի բնակիչների հետ հանդիպմանն իր խոսքն սկսեց` անդրադառնալով նախագահի այլ թեկնածուներին:

Ըստ Սերժ Սարգսյանի` փետրվարի 18-ին ընտրողների մի մասը կքվեարկի Պարույր Հայրիկյանի օգտին, ով իր ողջ կյանքը նվիրել է Հայաստանի ինքնորոշմանը եւ անկախացմանը: Մի մասը Հրանտ Բագրատյանին, քանի որ մարդը ունի Հայաստանի տնտեսական զարգացման իր տեսլականը, մի մասն էլ կընտրի Րաֆֆի Հովհաննիսյանին, ով միշտ պայքարել է անարդարությունների դեմ:

“Մնացած թեկնածուների մասին էլ կարող եմ բաներ ասել, բայց ես եկել եմ այստեղ, որպեսզի ներկայացնեմ իմ ծրագիրը , որպեսզի քվեարկեք ինձ”,-ասաց Սարգսյանը:  

Ընտրողներից մեկին հետաքրքրում էր, թե երբ են Երեւանում վերանալու կրակոցները: Նախագահի դիտարկմամբ` բոլոր քաղաքներում կրակոցներ հնչում են եւ կրակոց չի լինում, թերեւս միայն դրախտում:

” Սա չի նշանակում, որ մենք անելիք  չունենք, պետք է օգնենք իրավապահ մարմիններին այս հարցում, բայց Հայաստանն աշխարհում ամենաանվտանգ երկրներից մեկն է, որտեղ մարդիկ կարող են երեկոյան ուշ ժամերին քայլել, զբոսնել եւ նստել սրճարաններում”,-նշեց նախագահը:

Կրակոցների թեման` տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ