26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Իրավական խնդիրներին քաղաքական գնահատականներ չտալ. ՀՀԿ

‘’Դա բացառապես Պարույր Հայրիկյանի որոշումն է, իսկ դիմելու դեպքում հարցը կհայտնվեր իրավական տիրույթում: Ես բոլոր քաղաքական գործիչներին կխնդրեմ իրավական խնդիրներին քաղաքական գնահատականներ չտալ: Դա պարոն Հայրիկյանի սահմանադրական  իրավունքն է:

Մենք պետք է ընդամենը հարգանքով վերաբերվենք այդ որոշմանը’’,-այսօր անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի` ՍԴ չդիմելու մասին որոշմանը ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Henaran.am-ի դիտարկմանը, թե ապագայում արդյո՞ք այս որոշումը շահարկումների տեղիք չի տա` թեկնածուների համար հավասար պայմանների ապահովման տեսանկյունից, Էդուարդ Շարմազանովը պատասխանել է.’’ Պղտոր ջրում ձուկ որսացողների համար գուցե իսկապես շահարկման առիթ հանդիսանա, բայց առողջ դատողների համար՝ ոչ’’:

Շարմազանովը շեշտել է, որ ընտրությունները հետաձգելը որեւէ կերպ չէր կարող ազդել ՀՀԿ թեկնածուի վարկանիշի վրա:

Մահափորձի վարկածների շուրջ. Շարմազանովի խոսքով` վարկածներ առաջ քաշելն ու դրանք ստուգելը Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության խնդիրն է: Շարմաազանովը կրկին շեշտեց, որ տեղի ունեցածը  հարված էր պետականությանը եւ որ հանցագործը նպատակ է ունեցել սադրել ընտրական խաղաղ գործընթացները:      

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ