Պատգամավորը online մատ է անում. Իրավունք
“Իրավունք”-ը արդեն առիթ է ունեցել անդրադառնալ Ազգային ժողովի նիստերի դահլիճում աշխատելու փոխարեն ԱԺ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանի եւ սիրված համակարգչի շախմատային հանդիպմանը, բայց պատմությունը կարծես կրկնվում է: “Ինչպես ասում են` “կարմիր կովն իր կաշին չի փոխում”,-գրում է թերթն ու շարունակում. “Եթե նախորդ անգամ ֆինանսական հարցերի քննարկումն էր ստիպել պարոն Վարդանյանին խաղով տարվել` լսելու, հետաքրքրվելու եւ քննարկելու փոխարեն, ապա այս անգամ կրթության ոլորտին առնչվող հարցերը “ձանձրացրին” վերջինիս:
Ի տարբերություն նախորդ ԱԺ շախմատային խաղերի, այս անգամ շախմատիստ ՀՅԴ-ականն, իրոք, իր տարերքի մեջ էր, քանի որ աջից ձախից իրեն չէին բզում ու զգուշացնում բռնվելու մասին պատգամավորներ Ռուբեն Հակոբյանն ու Արծվիկ Մինասյանը: Ինչեւէ, պարոն Վարդանյան, տեսնենք ՀՅԴ-ն որքան կկարողանա չմիջամտել Ձեր մղած “Աղվանից պատերազմին”: Թքած կրթության ու ֆինանսների վրա, շարունակեք “մատ անել” բոլոր online մրցակիցներին”,-գրում է թերթը: