25 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԻՊ-ին հատկացվող բյուջեն ամենասեղմն է

Անցյալ շաբաթվանից դադարել են Հայաստանի 3-րդ Հանրապետության Մարդու իրավունքների երրորդ պաշտպանի լիազորությունները, քանի որ Կարեն Անդրեասյանը կրկնեց իր հրաժարականը: Սակայն շատերը տեղյակ չեն, որ այդ կառույցը համարվում է «ամենաաղքատիկ» կառույցը:

Բանն այն է, որ 2016 թվականի պետական բյուջեի նախագծում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար նախատեսված եկամուտները և ծախսերը քննարկելու ժամանակ պարզ դարձավ, որ ՄԻՊ-ին հատկացվող բյուջեն ամենասեղմ բյուջեն է այլ կառույցների բյուջեների համեմատությամբ: Հիշեցնենք, որ 2016-ին օմբուդսմենի գրասենյակին կտրամադրվի 256 միլիոն դրամ, որն անցած տարվա տրամադրումից բարձր է 6.9 միլիոն դրամով:

Չնայած դրան՝ նախորդ տարվա համեմատ այն փոքր-ինչ ավելացել է, իսկ հիմնական ավելացումն աշխատավարձերի մասով է, իսկ այն պայմանավորված է պետական ծառայողների աշխատավարձի աճով: Աճն իր հերթին պայմանավորված է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումով: Նշենք, որ ՄԻՊ-ի կողմից լրացուցիչ ծրագրեր չեն ներկայացվել:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ