17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատմության ամենահայտնի առաջին տիկինները /ֆոտո/

Նախագահների տիկնայք սովորաբար զբաղվում են բարեգործությամբ, հասարակական միջոցառումների են ներկայանում եւ վերջ, նրանց գործառույթը մեծ չէ։ Սակայն պատմության մեջ եղել են առաջին տիկիններ, որոնք մեծ դեր են ունեցել երկրի ղեկավարման հարցում։

12527658_555292457966872_20777576_n 12571261_555292441300207_519260834_n 12527640_555292427966875_894356457_n

Ռաիսա Գորբաչովա

1985 թվականին Միխայիլ Գորբաչովը ընտրվեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ, եւ նրա կինը՝ Ռաիսա Գորբաչովան, անմիջապես ներգրավվեց հասարակական աշխատանքին։ Նա Սովետական մշակույթի ֆոնդ հիմնեց, որը օգնում էր թանգարաններին, ֆինանսավորում եկեղեցիների վերակառուցմանը։ Առաջին տիկինն ուղեկցում էր Գորբաչովին բոլոր պաշտոնական այցերի ժամանակ, շատերն էին նշում, որ ամուսնու վարած քաղաքական գծի վրա նա մեծ ազդեցություն ունի։

12399287_555292557966862_1413115406_n

12528108_555292567966861_850474379_n

Ժակլին Քենեդի

1952 թվականին հասարակական միջոցառումներից մեկի ժամանակ 23-ամյա Ժակլին Բուվյեին ներկայացրին 35-ամյա սենատոր Ջոն Քենեդիին։ Մեկ տարուց նրանք ամուսնացան։ Երբ Քենեդին նախագահի թեկնածու դարձավ, կինը լծվեց աշխատանքի՝ նա պատասխանում էր բոլոր դիմումներին, ղեկավարում նախընտրական շտավբը, գովազդներ մտածում եւ ուղեկցում էր ամուսնուն բոլոր հանրահավաքներին ու հանդիպումներին։ Երբ Քենեդին նախագահ դարձավ, Ժակլինն իր ակտիվությունը չդադարեցրեց։ Հասարակ ամերիկացիները երկրպագում էին Ժակլինին, նրանից օրինակ վերցնում՝ ընդօրինակում էին խոսելու, հագնվելու ոճը։

12511976_555292617966856_1524893636_n 12511589_555292664633518_1523950830_n

Էլեոնորա Ռուզվելտ

ԱՄՆ-ի 32-րդ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի կնոջն անվանում էին «աշխարհի առաջին տիկին»։ Նա անցկացրեց Սպիտակ տանը 12 տարի եւ բացառիկ սեր էր վայելում ամերիկացիների շրջանում։ Էլեոնորան ամուսնու աջ ձեռքն էր, շրջագայում էր երկրում, հանդիպում մարդկանց հետ ու ամուսնուն ներկայացնում մարդկանց տրամադրվածությունը։ Նա միակ առաջին տիկինն էր, ով ամեն շաբաթ մամուլի ասուլիս էր տալիս։ Էլեոնորա Ռուզվելտը քաղաքականությամբ զբաղվեց մինչեւ կյանքի վերջ։ Նա ակտիվ պայքար էր մղում կանանց իրավունքների համար։

12511602_555292801300171_68334681_n

Կարլա Բրունի

Ֆրանսիացիները կատակով Կարլա Բրունիի անվանում էին «Նախագահ Սարկոզիի գլխավոր ձեռքբերումը»։ Թոփ-մոդելի եւ երգչուհու հետ ամուսնանալը համարձակ քայլ էր նախագահի կողմից։ 2008-ի փետրվարին Կարլա Բրունին դարձավ Ֆրանսիայի առաջին տիկինը, իսկ արդեն մարտին հրաժալի կերպով կատարում էր իր պարտականություններն ու մասնակցում կարեւոր հանդիպումներին։

12506751_555292851300166_940963261_n 12512064_555292891300162_402559949_n

Հիլարի Քլինթոն

Սպիտակ տան ամենաազդեցիկ առաջին տիկինների շարքում Հիլարի Քլինթոնն անկասկած առաջին տեղում է։ Հիլարին դեռ երիտասարդ տարիքում նախընտրում էր վերականգնողական աշխատանքներ տանել մանկահասակ հանցագործների հետ։ Երբ ծանոթացավ Բիլ Քլինթոնի հետ, նրանք, կարելի է ասել, ձեռք-ձեռքի տված անցան դեպի նախագահի պաշտոն տանող ճանապարհը։

12511715_555292937966824_993299312_n

Լյուսիա Պինոչետ

Ավգուստո Պինոչետն ամուսնացավ 20-ամյա Լյուսիայի հետ 1948 թվականին։ Նրա մասին շատ բան հայտնի չէ, սակայն Լյուսիան մասնակից էր հնչեղ գործինք՝ 27 միլիոն դոլար պետությունից յուրացնելու հետ կապված։ 2007 թվականին 84-ամյա Լյուսիային եւ նրա 5 որդիներին ձերբակալեցին այդ գործով։

12528024_555293137966804_646079901_n 12540411_555293104633474_1817350116_n

Միշել Օբամա

ԱՄՆ ներկայիս առաջին տիկին Միշել Օբաման բավական հայտնի է հայրենակիցների շրջանակներում ու ողջ աշխարհում։ Նա ակտիվ է, սեփական բանջարանոցն ունի, անգամ ռեփ է կարդում։ Նրան համեմատում են արքայադուստր Դիանայի հետ, իսկ վիճակագրությունն ասում է, որ Բարաք Օբամայի ռեյթինգը մեծ մասամբ կապված է կնոջ հետ։ Մշել Օբաման ԱՄՆ-ի առաջին սեւամորթ առաջին տիկինն է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ