Եթե հայրենասեր մարդիկ կազինո չգնան …
”Գարեգին Նժդեհ” ֆիլմի սցենարիստ Քրիստ Մանարյանը ֆիլմի 7 մլն դոլարանոց բյուջեն արդարացված է համարում:
”Եթե կարծեինք, որ հարկավոր չէ, չէինք նկարահանի այս ֆիլմը, և ազգային ոգին արթնացնելու համար է, և պատմության դասերը սերտելու համար է:
Մենք մեռանք ասելով, որ գիրք չեն կարդում, գոնե կինո նայեն, եթե գիրք չեն կարդում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մանարյանը:
Ֆիլմի սցենարիստի գնահատմամբ` ֆիլմն այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որ հուզական մթնոլորտ է առաջանում, միաժամանակ հանդիսատեսը տեղեկացվում է: ”Ճիշտ կանեն` գնան ֆիլմը նայեն, ապա նայեն հեռուստատեսային տարբերակով, որտեղ շատ ասելիքներ կան, ոգևորություն ապրեն այս ամեն ինչից”,-նշեց նա:
Ըստ սցենարիստի` ֆիլմի շուրջ ստեղծված անառողջ քննադատական ալիքի մի պատճառն էլ այն է, որ տեղեկությունն այնքան բազմաբովանդակ է, որ երիտասարդներին շատ հեշտ է շեղել:
Հարցին, թե կլինեն նման ֆիլմեր, Մանարյանը պատասխանեց. ”Աստված տա լինեն: Ժամանակներն այնպիսին են … եթե կլինի մարդ, ով այնքան հայրենասեր կլինի, որ կասի այսօր էլ չգնամ կազինո խաղամ, այդ ժամանակ կլինեն: Փառք ու պատիվ նրանց, ովքեր այս ֆիլմը ֆինանսավորեցին”: