16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Հնարավոր չէ. նախարարը ռուսական գազից հրաժարվելու մասին

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կառավարության այսօրվա նիստից հետո լարգորղների հետ զրույցում նկատեց, որ  հնարավոր չի համարում ռուսական գազից հրաժարվելն ու միայն Իրանից գազ գնելը:

Նախարարը հարցին շատ կարճ պատասխան տվեց.«Հնարավոր չէ»:

«Մենք Իրանից այսօր գազ ստանում ենք, Երևանի ՋԷԿ-ում կառուցելու ենք նոր էներգաբլոկ և նախատեսում ենք լրացուցիչ գազ ստանալ Իրանից, որպեսզի փոխարենը Իրանին տրամադրենք էլեկտրաէներգիա»,- նշեց  նախարարը:

Երվանդ Զախարյանը նաև անդրադարձավ այն հայտարարություններին, թե Իրանը Հայաստանի տարածքով գազ կմատակարարի Վրաստանին:

«Քառակողմ բանակցությունների արդյունքում, որը տեղի ունեցավ Հայաստանում, այդ թեմայով քննարկումներ չեն եղել: Մենք տեղեկացված ենք, որ Վրաստանի և Գազպրոմի միջև բանակցություններ գնում են, կոնկրետ արդյունքների հետ կապված որևէ տեղեկատվություն այսօր չկա»,- տեղեկացրեց Երվանդ Զախարյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ