17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սպանություն՝ զուգորդված ավազակությամբ. մեղադրանք է առաջադրվել 29-ամյա տղամարդու

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով պարզվել են Նորամարգ գյուղի բնակիչ Վալերի Մուսայելյանի սպանության հանգամանքները, շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ավազակությամբ զուգորդված սպանության համար մեղադրանք է առաջադրվել նույն գյուղի 29-ամյա բնակչի։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

2015 թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ին, Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավար Ս.Գալստյանից ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Ազատության փողոցի տներից մեկում դիակ կա:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական- օպերատիվ խումբը` Արարատի մարզային քննչական վարչության քննիչի գլխավորությամբ, և նշված տանը հայտնաբերել նույն տան բնակիչ, 1946թ. ծնված Վալերի Մուսայելյանի դիակը՝ բռնի մահվան հետքերով:

Դեպքի առթիվ  նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության վարույթում   հարուցվել է քրեական գործ՝ սպանության հոդվածի հատկանիշներով։

Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ սպանությունը զուգորդված է եղել գույք հափշտակելու դիտավորությամբ ավազակային հարձակմամբ։

Վ.Մուսայելյանը բնակվել է միայնակ և զբաղվել հողագործությամբ: Նախնական քննության տվյալներով՝ 2015թ. դեկտեմբերի 30-ին՝ ժամը 04։00-04։30-ի սահմաններում, համագյուղացի երիտասարդներից մեկը գույք հափշտակելու նպատակով մտել է Մուսաելյանի տուն, բռնություն գործադրել նրա նկատմամբ՝  հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, եւ պահանջել գումար։ Վ.Մուսայելյանը դիմադրել է, որից հետո երիտասարդը դանակով 13 հարված է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ այդ թվում կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգանների շրջանին։

Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը տանը գումար է փնտրել, սակայն չի գտել, ապա տեսնելով, որ տանտերը փորձում է գետնից բարձրանալ՝ վառարանի մոտից վերցրել է փայտ և հարվածել գլխին: Տեսնելով, որ նա անշարժացել է՝ հեռացել է դեպքի վայրից։

Դեպքի վայրում կատարվել է  զննություն, վերցվել փորձանմուշներ, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակել դատաբժշկական, մատնանդրոշմային փորձաքննություններ։ Պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ է, 29 տարեկան։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ այսօր՝ 2016թ. հունվարի 11-ին, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցվածչէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ