13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Հայ զինվորները նվաճել են արծաթե եւ բրոնզե մեդալներ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունվարի 31-ին ընդունել է Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ, ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ 56 կգ քաշային Արամ Ավագյանին եւ 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանին:

Սեյրան Օհանյանը շնորհակալություն է հայտնել բռնցքամարտիկ-զինծառայողներին Հայաստանի ու հայկական բանակի պատիվը բարձր պահելու եւ ծառայության ընթացքում մարզական հաջողություններ գրանցելու համար: ՀՀ պաշտպանության նախարարը զինծառայող-մարզիկներին պարգեւատրել է գերատեսչական մեդալներով:

Ի դեպ, տղաներն առաջին անգամ չէ, որ զինծառայության ընթացքում մասնակցում են միջազգային մրցույթի. 2012 թվականին Ուկրիանայում անցկացված առաջնությանը եւս բռնցքամարտիկ-զինվորները զբաղեցրել են մրցանակային տեղեր: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ