27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աթենքում շուքով նշել են ՀՀ ԶՈւ տարեդարձը

Հունվարի 28-ին, ժամը 19-ին Հունաստանի Զինված Ուժերի “Սպայի տան՚” հանդիսասրահում կազմակերպվեց ՀՀ ԶՈՒ կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական ընդունելություն, որին ներկա ին մոտ 300 հրավիրյալ:

Պաշտոնական հյուրերը ողջունվել և զինվորական պատիվներով են ընդունվել Հունաստանի Ցամաքային Զորքերի ՙԷվելպիդոն՚ ռազմական ակադեմիայի կուրսանտների կողմից, որոնց ընկերակցել են ՙԱրարատ՚ մարզամշակութային միության արի-արենույշների խմբերի և ՀՄԸՄ կողմից: Առանձնահատուկ զինվորական պատիվներով են ընդունվել Հունաստանի ԱՊ ԳՇ պետ` գեներալ Միխայիլ Կոստարակոսը, նրա տեղակալ` ՌԾՈՒ փոխծովակալ Էվանգելոս Ապոստոլակիսը, Հունաստանի ՑԶ ԳՇ պետ` գեներալ-լեյտենանտ Կոնստանտինոս Գինիսը, Հունական նավատորմի հրամանատար` փոծխովակալ Կոնստանտինոս Մազարակիս-Էնյանը, ԱՊ ԳՇ պատվավոր պետ` պահեստազորի գեներալ Գեորգիոս Անտոնակոպուլոսը:

Միջոցառումը սկսվել է ազգային օրհներգներով, հայ և հույն կուրսանտների կատարմամբ: Օրվա խորհրդի` ՀՀ ԶՈՒ կազմավորման, հայ-հունական պատմական դարավոր զինակցության և ներկա երկկողմ ռազմական համագործակցության վերաբերյալ ամփոփ ելույթով հանդես է եկել ՀՀ ռազմական կցորդ` գնդապետ Սամվել Ռամազյանը:

Այնուհետև բեմ է հրավիրվել ԱՊ ԳՇ պետը, ում հանձնվել է ՀՀ ԶՈՒ զինանշանով հուշատախտակ: Իր ելույթում վերջինս ընդգծել է, թե հայ-հունական ռազմական համագործակցությունն անպայման պետք է զարգացվի ի շահ երկու եղբայր երկրների ու ժողովուրդների, շեշտել, թե պատիվ է Հունաստանում ունենալ գերազանց պատրաստություն ունեցող հայ կուրսանտների ու սպաների:

Հաջորդաբար ՀՀ ՊՆ ընթերցված հրամանագրի համաձայն, Հունաստանի ԱՊ ԳՇ պետի մասնակցությամբ, հանդիսավոր պայմաններում կայացավ հայ-հունական ռազմական համագործակցության ոլորտում իրենց անձնական ավանդը ներդրած բարձրաստիճան հույն սպաների պարգևատրումը ՀՀ ԶՈՒ հոբելյանական մեդալներով: Պարգեւատրվեցին` գեներալ-մայոր Իլիաս Լեոնտարիսը, ՑԶ ՙԷվելպիդոն՚ ռազմական ակադեմիայի պետ` գեներալ-մայոր Ալեքսանդրոս Իկոնոմուն, ՑԶ ԳՇ 3-րդ գլխավոր դիրեկտորատի պետ` բրիգադի գեներալ Պանայոտիս Կապերոնիսը, Աթենքի Պատերազմական թանգարանի տնօրեն` բրիգադի գեներալ Էվանգելոս Կոնստասը, ԱՊ ԳՇ Միջազգային հարաբերությունների դիրեկտորատի պետ` Բրիգադի գեներալ Արիստիդիս Կորեասը, ԱՊ ԳՇ Կրթական դիրեկտորատի պետ`  բրիգադի գեներալ Կոնստանտինոս Պաղուրոպուլոսը, Մարտական ապահովման սպաների ռազմական դպրոցի (Սալոնիկ) պետ` բրիգադի գեներալ Խրիստոս Կարյոտիսը, ՑԶ ՙԷվելպիդոն՚ ռազմական ակադեմիայի պետի տեղակալ:

Ավարտին ներկաները հյուրասիրվել են հայկական և հունական խոհանոցի ուտեստներով, հայկական ազգային երգերի ուղեկցությամբ:

Այս տարվա հանդիսությունը առավել եւս կարեւոր էր հույն բարձրաստիճան քաղաքական և զինվորական գործիչների ներկայությամբ` Հունաստանի ԱԳՆ Եվրոպական հարաբերությունների գլխավոր քարտուղարը, դ-ր Արիստիդիս Կալոգերոպուլոս-Ստրատիսը, Հունաստանի խորհրդարանի Հայ-Հունական բարեկամության խմբի անդամ, Ներքին գործոց նախկին նախարար Պրոկոպիս Պավլոպուլոսը, Խորհրդարանի պատգամավոր` Անաստասիոս Ներանձիսը, ԱՊ և զորատեսակների` ՑԶ, ՌՕՈՒ և ՌԾՈՒ ԳՇ-ների հրամկազմը, ԱՊՆ, ԱՊ և զորատեսակների ԳՇ վարչությունների պետերը` իրենց սպաների և կանանց հետ, ՑԶ ռազմական ակադեմիայի ղեկավար և պրոֆեսորա-դասախոսական կազմը` տեղում ուսանող հայ, հույն և կիպրացի կուրսանտների ուղեկցությամբ, Ռազմաօդային Ուժերի գլխավոր տեսուչ, ՌՕՈՒ գեներալ-մայոր Կոնստանտինոս Զագգոյաննիսը:

Ներկա էին նաև Հունաստանում Արգենտինայի, Սերբիայի, Խորվաթիայի, Իրաքի, Մոլդովայի, Ղազախստանի դեսպաններն ու դիվանագիտական ներկայացուցիչները` դիվանագիտական կորպուսի դուայեն, Արգենտինայի դեսպանի գլխավորությամբ, Հունաստանում հավատարմագրված ռազմադիվանագիտական կորպուսը` հանձինս ՌԴ, ԱՄՆ, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Սերբիայի, Բուլղարիայի, Նախկին հարավսլավական Մակեդոնիայի հանրապետության, Ալբանիայի, Եգիպտոսի, Իրանի ռազմական, զինվորական, ՌՕՈՒ, ՌԾՈՒ և սպառազինության կցորդների, նրանց օգնականների, ռազմադիվանագիտական կորպուսի դուայեն, Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդի գլխավորությամբ, ՀՀ-ում պաշտոնավարած հույն ռազմական կցորդներ, Հունական ՌԱՀ ընկերությունների ներկայացուցիչներ, այն է` ՙԻնտրակոմ՚, ՙԷլմոն՚, ՙԷլֆոն՚ ևն, Հունահայ ազգային-քաղաքական և հասարակական-մշակութային կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ ԶՈՒ կուրսանտների ուսումնառությանն օժանդակող ՙԵրևան՚ խնամակալ միության ներկայացուցիչներ, Փոքրասիական հույների, պոնտական և ասորական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիսությանը նաեւ ներկա էին  Աթենքում գործող հայկական, հունական և օտարալեզու ԶԼՄ-ների նեկայացուցիչներ:

 

“Հայաստան” լրատու ցանց, Աթենք

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ