ՀԱԿ-ը հրապարակ դուրս գալուց առաջ
”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հավատում է, որ ՀԱԿ-ը կարող է վերակենդանանալ: Սակայն վերակազմավորման համար պետք չէ անպայման սպասել մարտ 1-ին կայանալիք ՀԱԿ-ի հանրահավաքին:
”Ի՞նչի մարտի 1-ից, հիմա էլ վերակազմավորվում է: Խնդիրը վերակազմավորման մեջ չէ, խնդիրը համակարգային գործընթացների մեջ է, որ մենք փորձում ենք ՀԱԿ-ի ներսում վերակազմավորել, մարտի 1-ից կախված չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մակեյանը:
ՀԱԿ-ի նպատակն, ինչպես նախկինում, հիմա ևս երկրում սահմանադրական կարգի հաստատումն է, և Մակեյանի խոսքով` այդ նպատակը պետք է իրական դարձնել: ”ՀԱԿ-ը դեռևս մնալով համակարգային ընդդիմություն` լրջագույն դերակատարում պետք է ունենա, բայց դրանից առաջ ՀԱԿ-ը պետք է վերափոխվի, իր ներսում եղած խնդիրները պետք է վերանայի, լուծի, այնուհետև նորից դուրս գա հրապարակ”,-կարծում է Մակեյանը:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի` կուսակցության վերածվելուն, ապա Մակեյանը նկատեց, որ այդ խնդիրը մշտապես վերջին տարիներին եղել է: ”Ժողովրդավարական հայրենիքը” դեմ է դրան, քանի որ շատ բարդ է տարբեր գաղափարախոսության ուժերը մեկ կուսակցության մեջ միավորել: ‘
‘Եթե Հայաստանում այնպիսի քաղաքակիրթ պայմաններ լինեն, որ ֆրակցիոնիզմը ընդունվի, հնարավոր է, բայց տեսաք` մեր կուսակցության բարեփոխման ծրագիրը, որ ուզում էինք ներկայացնել, ինչ դիմադրության հանդիպեց ՀԱԿ-ում, այն էլ, որ հեռու էր ֆրակցիոնիզմից”,-ասաց Մակեյանը: