13 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

Սփյուռքահայ գեներալներն այցելել են Ծիծեռնակաբերդ

ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սփյուռքահայ բարձրաստիճան զինվորականներ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Չոբանյանը, գեներալ-մայոր Ռոման Հարությունովը, բրիգադի գեներալ Փանոս Մանջյանը, ծովակալ Հեռնան Կույումջյանը, գնդապետ Ռուբիկ Գալստանյանը հունվարի 27-ին այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Բարձրաստիճան զինվորականները ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, հանդիպել են Հայոց Ցեղասպանության ինտիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ