10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դեդ Հասանը մոտ էր էջմիածնեցի Հարութիկի հետ. նոր բացահայտումներ

Սխալ է Ասլան Ուսոյանի ներկայացումը որպես կիսով չափ հայ, քանի որ նա եզդի էր: Նա ոչ մի անգամ չի նշել, թե հայկական արմատներ ունի: Դեդ Հասանը մոտ է եղել Սվո Ռաֆի, Ալիկ Սոչինսկու, էջմիածնեցի Հարութիկի, Էդիկ Ասետրինայի հետ: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց քրեագետ Սերգեյ Գալոյանը:

Քրեագետը նշեց, որ սխալ ինֆորմացիա է տարածվել Դեդ Հասանի սպանության հետ կապված, մասնավորապես Դեդ Հասանի սպանության ժամանակ վիրավորված մատուցողուհի Մարյաթ Բիկչուրինան ներկայացվում է որպես հայ, որը ծնվել է Բաքվում. ”Դա այդպես չէ: Ասում էին նույնիսկ, որ նա Դեդ Հասանի անձնական մատուցողուհին էր իր ռեստորանում, բայց դա էլ է սխալ”:

Քրեագետը տեղեկացրեց նաև, որ Ասլան Ուսոյանի հուղարկավորությանը ներկա էր նաև Ջեմոն (Ջեմալ Միքելաձե), որը եղել է Դեդ Հասանի ամենաոխերիմ թշնամիներից մեկը:

”2011թ.-ին Մոսկվայից Դեդ Հասանը զանգել է Փարիզ`Ջեմոյին և ստիպել, որ վերջինս հեռախոսի ձայնը բարձրացնի, որպեսզի բոլորը լսեն: Հեռախոսով Դեդ Հասանը հայտարարել է, որ Ջեմոն այլևս օրենքով գող չէ, և ինքը զրկում է նրան այդ կոչումից: Այդ ժամանակ Ջեմոյի աջակիցները “քսիֆներ” են ուղարկում, որոնցում գրված է լինում, որ Դեդ Հասանն այլևս գող չէ: Հրավիրվում է սխոդկա, որում քննվում է այդ հարցը: Ջեմոն չի գալիս այդ հավաքին`միգուցե իմանալով, որ ինքը կպարտվի”,-պատմեց քրեագետը` հավելելով, որ սպանությունը կազմակերպողների մեջ շրջանառվում է նաև Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի) անունը, ով Դեդ Հասանի ամենաոխերիմ թշնամիներից մեկն էր և առայժմ իրար միջև եղած պատմությունները որևէ մեկը չի հաստատել կամ հերքել:

Ըստ նրա`սպանության ամենահավանական պատվիրատուն Տարոյի վարկածն է (Տարիել Օնիանի), ով այժմ գտնվում է Մոսկվայի բանտերից մեկում:

Քրեագետը եզրափակեց, թե 2013թ.-ի հունվարի 23-ին մաֆիան մահացավ, սակայն չցանկացավ մեկնաբանել իր խոսքը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ