Ադելը մայր է դարձել /վիդեո/
Երգչուհի Ադելը, ով Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի սաունդթրեքի կատարողն է, բաց կթողնի ֆիլմի պրեմիերան: Ինչպես գրում է “The Sun”-ը, երգչուհին որոշել է մնալ տանը` նորածին որդու հետ:
Բոնդի ֆիլմաշարի ամենանոր ֆիլմը կկայանա Լոնդոնում` Թագավորական Ալբերտ Հոլում: Սպասվում է, որ ի թիվս այլ հայտնի հյուրերի, ֆիլմի պրեմիերային ներկա կլինեն նաեւ արքայազն Չարլզը եւ նրա կինը` դքսուհի Կամիլլան:
Թերթը նշում է, որ Ադելի բացակայությունը կարող է վրդովվել ֆիլմի ստեղծողներին, սակայն նրանք չեն պատասրտվում ճնշում գործադրել երգչուհու վրա: Բացի այդ, երգուհու բացակայությունը կարող է նաեւ բացասաբար անդրադառնալ ֆիլմի սաունդթրեքի` “Skyfall” երգի վաճառքի վրա:
Երգը թողարկվեց 2012-ի հոկտեմբերի 5-ին: Քննադատները բավականին ջերմորեն ընդունեցին Ադելի նոր աշխատանքը եւ նշել են, որ “Skyfall”-ը ֆիլմաշարի նախորդ սաունդթրեքներից ամենահաջողն է:
Ադելը մայր է դարձել մի քանի օր առաջ: Երեխայի հայրը բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Սայմոն Կոնեկին է: