05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Բագրատյան, էլի ուզում ես չալաղա՞ջ ուտես”. ակցիա ԿԸՀ-ի դիմաց /ֆոտո, վիդեո/

Այսօր` հունվարի 29-ին ԿԸՀ-ի դիմաց բողոքի ակցիա են կազմակերպել մի խումբ ՀՀ քաղաքացիներ: Նրանք պահանջում են, որ ԿԸՀ աշխատակիցները ազատեն իրենց աշխատավայրը, քանի որ “նրանք կեղծարարներ են եւ կեղծելու են փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները”:

Henaran.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցները ասացին, որ հույս չունեն, թե այս ակցիայով հասնելու են իրենց  նպատակին, բայց հույս ունեն, որ ԿԸՀ աշխատակիցները կիջնեն եւ կլսեն իրենց պահանջները: ”Մենք իրենց ներկայացնում ենք ուղղակի, որ իրենք ընտրակեղծարարներ են, մենք հնարավորություն ենք տալիս նրանց, որ ազատեն այս տարածքը”,-ասաց ակցիայի մասնակից Կարեն Հարությունյանը:

Մեր թղթակիցը նկատել է, որ ակցիայի մասնակիցներին մոտեցել է մի մեծահասակ կին.  Սուսաննա Սարգսյան, այդպես է ներկայացել: Նա հայտարարել է, թե երկիրը կործանել են առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ վարչապետ Հրանտ Բագրատյանը եւ որ գործող նախագահ Սարգսյանն է ընտրվելու:  “Բագրատյան, էլի ուզում ես չալաղա՞ջ ուտես: Չի հաջողվի”,-հայտարարել է տարեց կինը: ”Երկիրը քանդեցին Հրանտ Բագրատյանի հետ, երկուսն էլ ՀՀՇ են, հիմա շապիկը փոխել է դարձել է Կոնգրես, ոչ նրանք ալան-թալանի են գալիս, երկիրը չեմ տա ես դրանց”,-շարունակեց մեծահասակ կինն ու նշեց, որ սպառնաց, որ եթե ՀՀՇ ներկայացուցիչները կրկին հայտնվեն ղեկավարի դերում, ապա ինքը իր վրա բենզին կլցնի ու կայրի իրեն: ”Միայն պետք է ղեկավարի Սերժ Ազատի Սարգսյանը…դեպի  Ապահով Հայաստան”,-բացականչեց Սուսաննա Սարգսյանը:

Ակցիայի մեկ այլ մասնակից Կարեն Շիկոնյանը մեզ վստահեցրեց, որ նմանատիկ ակցիաները շարունակվելու են:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ