06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

“Սամավարի չայ” ու ապահով Հայաստան /ֆոտո, վիդեո/

Տավուշի Գոշ գյուղի բնակիչ 44-ամյա Անդրանիկ Ամիրխանյանը կնոջ` Նինայի հետ Գոշավանքի տարածքում տարին կլոր թեյ, սուրճ, հուշանվերներ են վաճառում: “Խոտաբույսերով չայը օգտակար ա, մանավանդ որ սամավարով ենք ջուրը եփում”,-Henaran.am-ի թղթակցին պատմում է Անդրանիկը: Մի բաժակ թեյը 200 դրամ արժե. ով ինչ խոտաբույսերով ուզում է` մատուցում են:

“Մեկը մրսած է լինում, մեկի փորն է ցավում, սաղին առաջարկում ենք”,-ժպտալով խոսակցությանը խառնվում է կինը` Նինան:

Չեն դժգոհում, միակ որդին Արցախում է ծառայում: “Թեթեւ ընտանիք ենք. օրական վաստակով ապրում ենք”,-ասում է Անդրանիկը` նշելով, որ փոփոխություններ քիչ, բայց նկատելի են:

Նախագահին խնդրանք ունի. սիրտը պիտի վիրահատեն, նամակով խնդրում է դրամական օգնություն, եթե հնարավոր է: “Չտա էլ, էլի մեր նախագահն ա, մենակ հո ես չեմ, ինձանից կարիքավորներ երեւի էլի կան”,-ասում է մեր զրուցակիցը:

“Նենց չի, որ չենք հավատում …  հավատում եմ ապահով Հայաստանին”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ