Ամուսին ունեցող կինը, թե՞ այրին. ով է պատրաստում աղաբլիթը
‘Աղաբլիթը սովորույթ է, ժողովրդի ծոցից դուրս եկած, և ոչ մեկը չգիտի, եր երբ են սկսել աղաբլիթ ուտել”,-Henaran.am-ին պարզաբանեց Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Նրա խոսքով` նախկինում էլ էին հայերը տոնը նշում այնպես, ինչպես հիմա: ”Տոնախմբություններ էին անում, երգ ու պար, սիրո խոստավանություն, հիմա մենք նոր-նոր անդրադառանում ենք դրան, վերադառնում ենք հնին”,-նշեց Տեր հայրը:
Քահանան հերքեց ժողովրդի տարածված տեսակետը, թե աղաբլիթը պետք է պատրաստի ամուսին չունեցող կինը, միաժամանակ մերժելով նաև մյուս տեսակետը, թե աղաբլիթը պետք է պատրաստի ամուսին ունեցող կինը:
”Դա կապ չունի, որևէ մեկը պետք է պատրաստի, այստեղ կարևորը աղոթքն է, մարդը պատրաստելով` պետք է աղոթք մատուցի առ Աստված: Եթե այդ հոգևոր մասը չկա, դա անիմաստ է, ոչինչ չի տալու”,-հավելեց Տեր հայրը: