26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սքանչելի կազմվածք, ծովի խորությամբ աչքեր … Ուրիխանյանի գլուխը պտտվում է թեկնածուների ճոխությունից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը մեկ անգամ աղաբլիթ փորձել է, սակայն  քանի որ դրանից հետո արդյունք չի եղել, այլևս չի կերել: ”Երեկ ԲՀԿ երիտասարդների միությունը պարտադրել է, որ նորից  փորձեմ, սխալված ցերեկն եմ կերել, հետո ասեցին` գիշերը պետք է ուտեի, մի հատ էլ կերա, բայց էլի երազ չտեսա”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց պատգամավորը: 

Տիգրանը վճռական է տրամադրված և մեզ հետ զրույցում պաշտոնապես հայտարարեց, որ այս պահի դրությամբ իր համար օրակարգային թիվ մեկ հարցը իր երկրորդ կեսին գտնելն է: ”Գլուխս պտտվում է թեկնածուների ճոխությունից, հիացմունքից, նրանց չափազանց փայլուն գեղեցիկ լինելուց, ես չգիտեմ`  ինչպես կողմնորոշվեմ, հույսս բլիթի վրա էր` ի դեմս ջուր մատուցողի, բայց այդպես էլ չստացվեց”,-ասաց Ուրիխանյանը, ով այժմ հույս ունի իր ընտրության հարցում ուրիշ տարբերակներով  կողմնորոշվել:

Հարցին, թե արդյոք քմահաճ է պատգամավորն աղջիկների ընտրության հարցում, պատասխանեց.

”Ընդամենը կցանկանայի, որպեսզի ընտրյալս ունենար մեծ` անսահման սիրտ, լայն բարի հոգի, ճկուն ինֆորմացիայով, գիտելիքով հագեցած ուղեղ, սքանչելի կազմվածք, ծովի խորությամբ աչքերով, արևի փայլի պես ժպիտով …”:

Սա հումոր էր: Իսկ եթե լուրջ, ապա պատգամավորը գիտի, որ այս ամենը համատեղել չի լինի և  իրականում ապավինում է Աստծո բարեհաճությանը: ”Հույս ունեմ ու վճռականորեն տրամադրված եմ` այս տարի անպայման ամբողջ շրջապատի կողմից ինձ հանձնարարված այդ հանձնարարությունը իրականացնել և վերջապես հարցին լուծում տալ”,-խոստացավ Տիգրան Ուրիխանյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ