Ինձ հերթով բռնաբարում էին, ամուսինս ուժասպառ գոռում էր /ֆոտո/
Եվրամիությունն ամեն կերպ փորձում է վերահսկել Մերձավոր Արեւելքից փախստականների հոսքը, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ Եվրոպային գրավել է թալանի, խուլիգանությունների ու դաժան բռնաբարությունների ալիքը։
Արտասահմանյան զլմ-ները սարսափելի պատմություններ են հրապարակում, թե ինչպես են փախստականները բռնաբարում եվրոպացի կանանց, թալանում մարդկանց, գրում է cont.ws-ը։ Նշվում է, որ ոստիկանությունը հաճախ թաքցնում է հանցագործների ազգությունը՝ բոլողքի մեծ ալիքներից խուսափելու համար։
Գերմանուհի Հայդիի պատմությունը ցնցել է հասարակությունը։
«Ես ամուսնուս հետ մոտեցա մեքենային, որ բացեմ մեքենայի դուռը, ամուսինս էլ գնված ապրանքները տեղավորի, երբ ինձ վրա 30-անց երեք տղամարդ հարձակվեցին։ Եւս մեկը, դանակը ձեռքին, կանգնել էր նրանց եւ ամուսնուս միջեւ։ Նրանք պատռեցին հագուստս, ես սկսեցի գոռալ, տղամարդիկանցից մեկը բռունցքներով սկսեց հարվածել գլխիս։ Ինձ հերթով բռնաբարեցին ամուսնուս աչքի առաջ, նա ուժասպառ վիճակում գոռում էր, փորձում պոկվել դանակով տղամարդու ձեռքերից, սակայն չէր կարողանում»,- պատմել է գերմանուհին։
Կնոջը արգելել են բողոքել, վախենալով, որ քսենոֆոբիայի ալիք կբարձրացվի։ Ամիսներ անց միայն նա համարձակվել է խոսել այս մասին։
Իտալուհի ակտիվիստուհին եւս բռնաբարվել է՝ փախստականներին աջակցող ակցիաներին մասնակցելու ժամանակ։ Նա փոքրիկ դստեր հետ եկել է փախստականների ճամբար՝ նրանց օգնություն բերելու, ինչից հետո մի քանի սեւամորթներ նրան ու նրա փոքրիկ դստերը բռնաբարել են։
Ֆինլանդիայում՝ անմիջապես փողոցում, փախստականները հարձակվել են անչափահաս աղջկա վրա ու ցանկացել են բռնաբարել նրան։ Նրանք այնքան են ծեծել աղջկան, որ վերջինը ծանր վիճակում հոսպիտալացվել է։
Այսօրվա դրությամբ բռնաբարության դեպքերը մի քանիսը չեն, դրանք բազմաթիվ են։