26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեր խոստովանեք այսօր

Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնը: ՛՛Լինելով ազգային` մեր եկեղեցին նշում է այս տոնը մեծ շուքով, սա սիրո տոնն է, սիրո բարեխոս Սուրբ Սարգիսը իր օրհնությամբ պետք է լցնի մեր սիրտը, մեր հոգին՛՛,-այսօր տոնի խորհդի մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Տեր Կարապետ քահանա Կարապետյանը: Նա խորհուրդ է տալիս այն երիտասարդներին, ովքեր մտածում են՝ երբ կատարեն սիրո խոստովանություն, այսօր անել դա: 

Ինչ վերաբերում է աղաբլիթին, ապա Տեր հայրն այն գեղեցիկ սովորույթ է համարում, և ասում է, որ եկեղեցին դեմ չէ դրան:  

՛՛Շատ ընտանիքներ են ձևավորվել աղեբլիթի միջոցով: Աղեբլիթը գեղեցիկ սովորություն է, բաղադրությունը աղ է և հաց, որը խորհրդանշում է Քրիստոսի մարմինը, իսկ Քրիստոս ասաց՝ մարդը պետք է աղի լինի՛՛,-նշեց քահանան: Սակայն նա խորհուրդ է տալիս երազներին մեծ տուրք չտալ, փոխարենը հավատալ Աստծուն:

Հարցին, թե ինչու է եկեղեցին դեմ Վալենտինի տոնին, Կարապետ քահանան ասաց.

՛՛Ամեն օր կարելի է սիրո տոն նշել, սիրով միմյանց ժպտալ, սիրով միմյանց բարևել : Վալենտինը կոմերցիոն նպատակով է ներմուծված, մենք պետք է հեռու մնանք շինծու տոներից: Սրանք պետք է պահպանվեն մեր մեջ, օտարաբանությունը պետք է դուրս մղվի մեզնից, Վալենտինը չի կարող լինել մերը՛՛:

Այսօր Սուրբ Սարգսի անունը կրող եկեղեցիներում պատարագ կմատուցվի, իսկ բոլոր եկեղեցիներում երիտասարդների օրհնություն կլինի: Եկեղեցիների բակերում կլինեն տարաբնույթ միջոցառումներ, իսկ Սիրահարների այգում կլինի մեծ տոնախմբություն:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ