07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Հետեւել Մաքսիմ Անուշավանիչին

 “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ը 2012 թվականից սկսել է իրականացնել առողջության ապահովագրության ծրագիր, որից օգտվում են ոչ միայն ձեռնարկության աշխատակիցները, այլեւ նրանց ընտանիքի անդամները: Ծրագրի իրականացումից կարճ ժամանակ է անցել: Արդյունքները գոհացուցիչ են:

 “Քաջարանի բնակչության ճնշող մեծամասնությունն այսօր որեւէ խնդիր չունի առողջապահական խնդիրների լուծման գործում”, – ասաց Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության  պետ Աշոտ Ծատրյանը:

Նրա խոսքով, ձեռնարկության կողմից իրականացվող բժշկական ապահովագրությունը նաեւ լրացուցիչ ֆինանսական հոսքեր է ապահովում բժշկական կազմակերպություններին: “Դրա վկայությունն է այն, որ անցած տարվա վճարովի բուժծառայություններից առաջացած եկամուտների մեծ մասը մարզում բաժին է ընկնում Քաջարանի բժշկական կենտրոնին:

Եվ չնայած այստեղ եւս կան նեղ բժիշկ-մասնագետների կարիք, սակայն ապահովագրող կազմակերպությունն ամեն ամիս համապատասխան մասնագետներ է հրավիրում բժշկական կենտրոն, որոնք իրականացնում են նաեւ ամբուլատոր բուժսպասարկում”, – տեղեկացրեց Ծատրյանը եւ հավելեց, որ ցանկալի կլինի մարզի բոլոր հիմնարկ-ձեռնարկություններն այս հարցում հետեւեն “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ”-ի օրինակին: 

 

Լուսանկարում ԶՊՄԿ տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ