Թագը խլեցին․ սկանդալ «Միսս Տիեզերք»-ի ժամանակ /ֆոտո, վիդեո/
«Միսս տիեզերք-2015» գեղեցկության մրցույթի ժամանակ սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ Մրցույթում հաղթել է Ֆիլիպինների ներկայացուցիչ Պիա Ալոնսո Վուրտսբախը, սակայն սկզբում հաղորդավարը սխալ է կարդացել հաղթող գեղեցկուհուն անունը, եւ սկզբում թագը հանձնել են Կոլումբիայի ներկայացուցչին, ով թագը գլխին մի քանի րոպե շնորհավորանքներ է ստացել։
Հետո հաղորդավարը հանկարծ ներողություն է խնդրել, ցույց տվել ծրարը, ասել, որ հաղթողը Ֆիլիպինների ներկայացուցիչն է, պարզապես ինքն անունը սխալ էր կարդացել։
Թագը վերցրել են Կոլումբիայի գեղեցկուհու գլխից ու դրել Ֆիլիպինների ներկայացուցչի գլխին։ Կոլումբիայի գեղեցկուհին անհարմար վիճակի մեջ է հայտնվել։
Ավելի ուշ մրցույթի կազմակերպիչները եւս ներողություն են խնդրել միջադեպի համար։