15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Էպոսագետը զայրացել է

Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին զայրացրել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի վերջին հարցումների արդյունքները: Դրան հակադրվելու համար այսօր նախագահի թեկնածուն ներկայացրեց մի քանի կայքերում արված հարցումների արդյունքները, ըստ որոնց` նախագահի թեկնածուներից ինքն է առաջատարը: Սեդրակյանի ներկայացրած հարցումներում երկրորդ տեղն զբաղեցնում է ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Սեդրակյանին զայրացրել է այն, որ Ադիբեկյանն իրեն “պարանոիկ” է անվանել: ՛՛Շատ շնորհակալ եմ, ես գերագնահատում եմ իմ հնարավորությունները, փաստորեն, կա 1026 պարանոիկ համացանցում, ով իմ օգտին է քվեարկում, և ընտրությունների ավարտից հետո կպարզվի, որ մեր բնակչության 81%-ը պարանոիկ է՛՛,-նշեց նախագահի թեկնածուն: 

Վերջինս հայտնեց, որ ինքը դեռևս 2007 թվականին է առաջադրվել խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով 5000 ձայն: Սակայն հիմա հասկացել է, որ հարկ է մասնակցել նախագահական ընտրություններին: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ