25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ես մեղավոր չեմ, որ ունքերս չեմ հանում…Գոռ Սուջյան

Henaran.am-ի զրուցակցին է “Եվրատեսիլ- 2013-ի” Հայաստանի մասնակից, ”Դորիանս” խմբի մենակատար Գոռ Սուջյանը:

-Գո’ռ, երբևէ ցանկություն կամ երազանք եղե՞լ է մասնակցելու “Եվրատեսիլին”:

– Ցանկություն այո, բայց երազանք ոչ, երազանքները ուրիշ բաներում են:

-Ե՞րբ կար ցանկություն, դեռ 2006-ին, թե՞ նախորդ տարի:

– Ես 2006-ին նույնիսկ չէի երգում, ես բառաբան էի նվագում /ժպտում է-հեղ./: Ես  մասնակցեցի “Եվրատեսիլի” նախընտրական փուլին, բայց նպատակը եղել է զուտ, որ մեզ ճանաչեն Հայաստանի Հանարպետությունում, ու այդ օրը, կարծես, մեզ համար եղել է տրամպլին: Անցած տարի  ցանկություն կար Բաքվում մասնակցելու, որովհետև Բաքվում ասելիք ունեինք, մեսիջ ունեինք հասցնելու, և այս տարի կոմպենսացվեց անցյալ տարվա մեր ցանկությունով:

-Երբ հայտնի դարձավ, որ դու ես ներկայացնելու Հայաստանը, շատ են քննարկում, քննադատում, չես վախենո՞ւմ:

-Հիմա արդեն սկսել են քննարկել… արտիստը հենց նա է, ում սիրում են քննարկել, արտիստին ընդհանրապես, տենց դաժան բան կա /ժպտում է-հեղ./:

-Իսկ վախ կա՞ բազմազան եւ քաղաքակիրթ եվրոպացի հանդիսատեսի առջեւ ներկայանալու, էլ չեմ ասում հայ քմահաճ հանդիսատեսին: 

-Հուզմունք կա, բայց վախ չէ, շատ հուզմունք:

-Խմբի հետ ե՞ս մասնակցելու մրցույթին:

”Այո, ”Դորիանսով” ենք լինելու:

-Ինչ երգ եք պատրաստում:

-Գիտեք շատ հապճեպ ստացվեց, երկու օր է անցել, որ ես գիտեմ, տեղյակ եմ, որ ես եմ ներկայացնելու, այդ պատճառով էլ ինֆորմացիան նոր եմ մարսում:

Հնարավո՞ր է` դուք էլ երգ գրեք երգի մրցույթի համար:

-Ոչ թե հնարավոր է , այլ պարտադիր է: Ես եմ համարում եմ, որ պարտադիր է, անպայման գրելու եմ:

-Կա մե՞կը, ով Ձեզ ոգևորում է ստեղծագործել:

-Իմ հանդիսատեսը, բնականաբար, խումբս ու իմ հարազատ մարդիկ, իմ ամենամոտ մարդիկ:

-Իսկ սիրած էա՞կ:

-Դե հա, նաև ընկերուհի:

-Նա ձեզ հետ կգա՞ Շվեդիա:

-Դեռ պարզ չի, իհարկե, ցանկալի կլինի, որ գա /ժպտում է-հեղ./:

Արդեն այսօր քննադատություններ կային Ֆեյսբուքում, որ Եվրոպան ոչ թե ձայնին է նախապատվություն տալիս, այլ սեքսուալ աղջիկներին կամ խնամված տղաներին: Ի՞նչ կպատասխանեք այդ քննադություններին:

-Եթե ընտրել են ինձ… ես կարծում եմ` ոչ թե մենք պետք է փորձենք նմանվել Եվրոպային, այլ մենք պետք է տարբերվենք Եվրոպայից ինչ-որ բանով, չեմ ասում չխնամված լինելով: Չեմ համարում, որ ես չխնամված եմ, ես խնամվում եմ, բայց համենայն դեպս ոչ եվրոպացու նման, որովհետև Եվրոպայում ուրիշ ձև է մտածելակերպը, այստեղ ուրիշ ձև է:

Ես ինդիվիդուալ եմ, ինդիվիդում եմ ու իմ տեսակետերն ունեմ ամեն ինչի հանդեպ, իմ աշխարհայացքն ունեմ, իմ աշխարհայացքը արտահայտվում է իմ դեմքի վրա նաև: Այսինքն` ես չեմ ուզում նմանվել ոչ մեկին, ես ուզում եմ նման լինեմ ինքս ինձ, իսկ արտաքինով խնամված, դա կարող են միշտ, ամեն տարի էլ անեն, դա իմ խնդիր չէ:

Եթե ինձ ընտրել են, ինձնից հասնում է` ես ընդամենը լավ կատարեմ: Կարող են նրանց, ովքեր մեզ ընտրել են, ընտրողներին այդ հարցով դիմեն: Ինձ կարող են չդիմել այդ հարցով, որովհետև ես մեղավոր չեմ, որ ես ունքերս չեմ հանում /ժպտում է-հեղ. /:

Henaran.am-ը Գոռ Սուջյանին հաղթանակ ու հաջողություններ է մաղթում :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ