12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեքսի մասին խորհուրդներ` համաշխարհային աստղերից

Անջելինա Ջոլին, Հայդի Քլումը, Վիկտորյա Բեքհեմը գեղցկության եւ սեքսուալության չափանիշ են շատերի համար: Այդ պատճառով էլ նրանց սեքսուալ խորհուրդները հետաքրքիր կլինեն նաեւ ձեզ: Նրանց երբեք չի հաջողվել իրենց անձնական կյանքը գաղտնի պահել, սակայն հավանաբար դա էլ իր դրական կողմն ունի, քանի որ նրանցից հնարավոր է որոշ օգտակար խորհուրդներ սովորել:

Դերասանական խաղեր. Սա Վիկտորյա եւ Դեյվիդ Բեքհեմների նախընտրությունն է: Ամուսինների ամենասիրելի խաղն այն է, երբ նրանք գնում են մոտակա ակումբը, որտեղ ձեւացնում են, թե անծանոթներ են: Նրանք համոզված են, որ այդ խաղն իրենց հաջողված ամուսնության գրավականներից է:

Ավելի մոտ բնությանը. Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին շատ են սիրում հանգստանալ բնության գրկում` ինչ-որ անմարդաբնակ կղզում կամ մի այնպիսի վայրում, որտեղ նրանց ոչ ոք չի խանգարի:

Վիրտուալ սեքս. Քեյթ Բեքինսեյլը դերասանական գործունեության պատճառով հաճախ ստիպված է ամուսնու հետ ջերմ հարաբերությունները պահել հեռավորության վրա, ինչն այսօր բավականին հեշտ է իրագործել Ինտերնետի շնորհիվ: Դերասանուհին խոստովանել է, որ իրենք նամակագրության եւ վեբ-տեսախցիկի միջոցով վիրտուալ սեքսով են զբաղվում:

Օգտագործեք աքսեսուարներ. “Spice girls” խմբի երգչուհի Մելանի Բին խոստովանում է, որ սեքսում կարեւոր դեր են խաղում աքսեսուարները: Կարեւոր չէ` դա աչքերի կապոց է, թե մտրակով սեքսուալ կորսետ, կարեւորը, որպեսզի այն հաճույք պատճառի:

Միշտ եւ ամենուրեք. սուպերմոդել Հայդի Քլումը եւ նրա նախկին ամուսինը` երգիչ Սիլը, փորձում էին ամեն կերպ հետաքրքիր դարձնել իրենց սեքսուալ կյանքը: Հայդին երբեք չի ծրագրում որեւէ ինտիմ հարաբերություն, քանի որ  անկանխատեսելի սեքսն ավելի մեծ հաճույք է պատճառում: Այդ պատճառով էլ, եթե մտերմություն եք ցանկանում օրինակ վերելակում, կարիք չկա սպասել, մինչեւ որ կհասնեք տուն կամ մեքենային, սեղմեք “ստոպ” կոճակը եւ…առաջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ