12 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգի մասին

ՀՀ ոստիկանությունը իրազեկում է ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգի մասին:  ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված է ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգ, այսպես`

1. Եթե քաղաքացին անցնում է ստացիոնար  բուժում բժշկական հաստատությունում, ապա տվյալ  բուժհաստատության ղեկավարը  մինչև 2013 թվականի փետվարի 13-ի ժամը 14:00-ն ստացիոնար բուժման մեջ գտնվող և տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող՝  քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը պետք է ներկայացնի  հիվանդանոցի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն` դրանում նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը եւ հաշվառման վայրի հասցեն:

Անձնագրային ծառայությունը, ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ, իսկ հանձնաժողովն իր հերթին կազմակերպում է քվեարկությունը հիվանդանոցում՝  շրջիկ արկղի միջոցով:

 2. Եթե ՀՀ քաղաքացին քվեարկության օրը չի կարող գտնվել իր համայնքում, որտեղ հաշվառված է, ապա նա կարող է դիմում ներկայացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն մինչև 2013 թվականի փետրվարի 11-ը` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն:

Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողին տրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրա տվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: 

3. Եթե ընտրողը  հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում, ապա նա կարող է մինչև 2013 թվականի փետրվարի 13-ը դիմում ներկայացնել գտնվելու վայրի անձնագրային ծառայություն  ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին`  նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:  Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ