10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանն ու նրա թիմը սև PR չեն օգտագործում. քաղաքագետ

ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը վստահ է, որ այս նախագահական ընտրությունների մեկնարկին ստեղծված քաղաքական իրավիճակը թեև ունի նմանություններ նախորդ նախագահական ընտրությունների մեկնարկի հետ, բայց նաև ունի մի շարք տարբերություններ: Դրանք այսօր Վարդանյանը ներկայացրեց լրագրողներին:

՛՛Իշխող վարչախումբը ընտրության մեջ է մտել իր ուսերին ծանրացած բազմաթիվ խնդիրներով: Սարգսյանն ու իր թիմը հաշվի առնելով այն, որ ընդդիմադիր ուժերի ճակատում կոնֆլիկտային իրավիճակ է, մյուս կողմից միջազգային հանրության մեսիջները, որ Արևմուտքի կողմից աջակցություն կտրամադրվի այն դեպքում, երբ ընտրությունները միջազգային հանրության կողմից կգնահատվեն ավելի լավը, քան նախորդն էր, ընտրել է մանիպուլյատիվ քաղաքականություն՛՛,-կարծում է փորձագետը:

Սակայն նրա խոսքով՝ գործող նախագահն ու նրա թիմը սև “PR” չեն օգտագործում: ՛՛Սակայն իշխանությունների համար ամեն ինչ հարթ չի ընթանում: Նախ ԵԽԽՎ պատվիրակությունը վերջերս ընտրությունների վերաբերյալ կոշտ հայտարարություններով հանդես եկավ, ինչին հետևեց իշխանությունների կոշտ ու զգացմունքային քննադատությունը: Այն հնչեցրել է Դավիթ Հարությունյանը՛՛,-նշեց Վարդանյանը:

Քաղաքագետը նշեց, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքացիների ակտիվ, բարձր մասնակցության պարագայում հնարավոր է հասնել հաջողության և իշխանափոխություն անել, դրանով իսկ սկիզբ դնել դեմոկրատական ռեժիմի հաստատմանը: Այս դիրքորոշմամբ են ընտրություններին մասնակցում օրինակ` ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ՛՛Ազատություն՛՛ կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ