“Քիմպորմ”-ի պայթյունի պատճառը. Ժամանակ

Թերթը մանրամասներ է նեկայացրել “Պրոմեթեյ-Քիմպրոմում” նախօրեին տեղի ունեցած պայթյունի առնչությամբ: Ընկերության գազի արտադրամասի տնօրեն Վիլիկ Ամիրխանյանը ասել է.
“Պայթողը եղել է գազի ցածր ճնշման ապարատ։ Դա ազոտաջրածնային խառնուրդ է, որը ստացվում է մեթանի կոնվերտորում”։ Մասնագետը փոխանցել է, որ գազի արտադրությունը դեռ սկսված չէր, գործարկման աշխատանքներ էին տարվում։ Իսկ գործարկման փուլում բացառված չեն նման դեպքերը։
“15 տարի չաշխատող գործարան՝ գումարած մարդկային գործոնը”,- արտադրամասի պետը այսպես է պարզաբանել պայթյունի պատճառը` չմեկնաբանելով “մարդկային գործոն” արտահայտությունը.
“Ուրիշ ապարատից բարձր Ճնշում է մտել, ինքը ցածր ճնշման էր, միանգամից ճնշումը մտել է ու տրաքել”։