Կանադայի վարչապետը դիմավորում է սիրիահայ ընտանիքին օդանավակայանում /վիդեո/
Սիրիացի փախստականներ փոխադրող հերթական օդանավն է վայրէջք կատարել Կանադայում: globalnews-ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Կանադայի վարչապետը, երկրի այլ պաշտոնյաների հետ անձամբ դիմավորում օդանավից դուրս եկող առաջին ընտանիքին: «Արևելքի» տեղեկություններով` նրանք հալեպահ Գևորգ Ժամկոչյանն ու նրա կինը` Ջորջինա Ժամկոչյան-Զըրեզն են, ովքեր Կանադայում ապրելու են ժամանել իրենց փոքրիկ դստեր հետ: Կանադացի պաշտոնյանները նրանց 16 ամսական դստերը Թեդի արջուկ են նվիրում, ինչը ժպիտ է պարգևում պատերազմի սարսափներից Կանադա հասած աղջնակին, իսկ ընտանիքին է հանձնվում առաջին անհրաժեշտության հագուստ և իրեր: «Բարի գալուստ ձեր նոր տուն»,-ասում է Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն:
Կանադան այն երկրներից է, որոնք Սիրիայի պատերազմից հետո ապաստան են տվել հազարավոր փախստական սիրիացիների: