03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Միմյանց բարի ծառայություն մաղթեցին /ֆոտո/

Այս պահին «Նոր Հայաստան» հանրային փրկության անդամները երթով հասել են ԿԸՀ շենքի մոտ: Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ այստեղ ոստիակնները պատ են կազմել և չեն թողնում, որ մարդիկ առաջ գնան:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդը «Ոստիկաններին» բարի ծառայություն մաղթեց, ինչին նույն կերպ արձագանքեցին ոստիկանները` նրանք էլ իրենց հերթին Րաֆֆի Հովհանիիսյանին բարի ծառայություն մաղթելով:

ԿԸՀ շենքին փորձեց մոտենալ նաև Ժիրայր Սէֆիլյանը, սակայն հասկանալով, որ անհնար է, հետ վերադարձավ: Այնուհետև անմիջապես փողոցում ելույթներով հանդես եկան «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները:

Henaran.am-ի թղթակիցը հայտնում է, որ առայժմ ամբողջությամբ փակ է ԿԸՀ շենքի փողոցը:

Նշենք, որ «Նոր Հայաստան»-ի երթի մասնակիցները պատրաստվում են նորից Ազատության հրապարակ տեղափոխվել` միանալու ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին:

10

11

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ