10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վրաստանը հրաժարվե՞լ է ընդունել

“Օրենքով գող” Դեդ Հասանի դին չի հանգչի հայրենի Վրաստանում, այդ պատճառով էլ նրան ամենայն հավանականությամբ կթաղեն Մոսկվայում, հաղորդում է “LifeNews”-ը:

Մոսկվայի “Վնուկովո-3” օդանավակայանից Վրաստան թռչող հատուկ ինքնաթիռը պլանային վայրէջք է կատարել Դոնեցկում, որտեղ այն զննման է ենթարկվել, որից հետո էլ պետք է շարունակեր թռիչքը դեպի Թբիլիսի, սակայն Վրաստանի օդանավակայանը հրաժարվել է ընդունել “հանցագործ աշխարհի արքայի” դիակը տեղափոխող ինքնաթիռը: Այն ստիպված է եղել մնալ Դոնեցկում: 

Սակայն ըստ “РИА Новости”-ի` Հասանի մարմինը ոչ միայն Վրաստանի օդանավակայան չի հասել, այլ նաեւ այնտեղ հայտնել են, որ տեղյակ էլ չեն սպանվածի դիակը հայրենիք տեղափոխելու վերաբերյալ նրա հարազատների որոշման մասին:

Նախօրեին Մոսկվայի Տրոեկուրովյան գերեզմանատանը տեղի է ունեցել Հասանի հոգեհանգստի  արարողությունը: Հրաժեշտի արարողությունն սկսվել է երեկոյան ժամը 8-ին եւ ձգվել նախատեսվածից երկար, քանի որ մինչ ուշ գիշեր ավտոմեքենաների հոսքը չի դադարել: Արարողությունից անմիջապես հետո էլ Հասանին ուղարկել են հայրենիք:

Հիշեցնենք, որ  քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանը` հայտնի Դեդ Հասան մականունով, սպանվեց հունվարի 16-ին Մոսկվայի Պովարսկի փողոցի վրա` վարձու մարդասպանի կրակոցից:

Հանցագործ աշխարհի խոշորագույն դեմքի հուղարկավորության հարցը վիճաբանությունների առիթ դարձավ:  Սպանվածի հարազատները սկզբում դիմել էին նրան Վագանկովյան գերեզմանատանը թաղելու խնդրանքով, որտեղ թաղված է նաեւ նրա մտերիմ ընկերը` Վյաչեսլավ Իվանկովը, ով քրեական աշխարհում հայտնի էր Յապոնչիկ անունով: Սակայն նրանց մերժեցին:  Ըստ “Росбалт”-ի` իշխանությունների կողմից անձայն հրաման է գործում, ըստ որի Մոսկվայում չպիտի լինեն որեւէ զանգվածային հուղարկավորություններ կան քրեական դեմքերի հավաքներ: Այնուհետեւ նրա հարազատներն առաջարկեցին  քուրդ-եզդիների գերեզմանատունը Կրասնոդարի երկրամասում, որը համարվում է Հասանի տարածքը: Այնտեղ “օրենքով գողերը” կարող էին նաեւ հավաք անցկացնել: Սակայն հետո առաջ եկավ նրան Վրաստանում հուղարկավորելու միտքը, որտեղ իշխանության փոխվելուց հետո ավելի հանդուրժողական վերաբերմունք  է “օրենքով գողերի” հանդեպ: Թբիլիսիի իրավապահ մարմինների ներկայացուցիչները հայտնել էին որ դեմ չեն հուղարկավաորությանը, սակայն դեմ են հավաքին, որով սովորաբար ավարտվում է “հանցագործ գեներալների” հետ հրաժեշտը:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ