24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հեղափոխությունը» անցնում է ՀՀԿ-ի կողքով /վիդեո/

Մելիք Ադամյանում տեղակայված իշխող «Հանրապետական» կուսակցության կենտրոնական գրասենյակում արտաքինից հանդարտ է. ոստիկանական կուտակումներ չկան, չնայած որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչները խոստանում են պայթունավտանգ իրավիճակ ստեղծել իշխանությունների համար:

ՀՀԿ ԳՄ անդամ, կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս պահին խորհրդակցության են` շտաբի անդամներն են` պետի հետ միասին: Կուսակցության առաջնորդն այստեղ չէ.

«Այս պահին մեզ մոտ աշխատանքային գործընթաց է գնում, որևէ լարվածություն չկա»: Մեր հարցին, արդյոք նախապատրաստվել են, անակնկալների, եթե հաշվի առնենք նախօրեին որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի ժամանակ ՀՀԿ-ի մուտքի մոտ տեղի ունեցած բախումը Րաֆֆի Հովհաննիսյանի և ոստիկանների բախումը, որոնք թույլ չտվեցին ծաղիկներ դնել կուսակցության մուտքին, նաև հեղափոխություն սկսելու մասին Ժիրայր Սեֆիլյանի կոչերը.

.« Երբ կլինի` կարծում եմ` իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ կիրաիանացնեն: Առայժմ ամեն ինչ հանգիստ է, որևէ արտակարգ բան չկա»:

Տեղեկացնենք, այսօր ժամը 20:00-ին Ազատության հրապարակում ճակատի ներկայացուցիչները հերթական հավաքին են հրավիրել հանրությանը: Ասել են` «հեղափոխություն» է լինելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ