02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Գոգավան և Երեւան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքի հատվածները

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է.

Հունվարի 18-ին՝ ժամը 10.15-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով դժվարանցանելի է Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի Ճամբարակի հատվածը:

Ձնահոսքի եւ բքի պատճառով փակ են Բերդ-Ճամբարակ, Տաշիր-Գոգավան և Երեւան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Մեղրիի լեռնանցքի հատվածները: Առաջարկվում է երթեւեկել Կապան-Ծավ-Շիշկերտ ճանապարհահատվածով:

Դիլիջանի, Սեւանի, Գավառի, Սիսիանի, Արագածի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ