16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մահացած քանի մարդու անուն է հանվել ընտրացուցակներից

Ոստիկանությունը հրապարակել է Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող անձանց վերջնական ընդհանուր թիվը, որը կազմում է 2 555 831: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանը` խոսելով հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքակացիների ցուցակների, լրացուցիչ ցուցակների կազմավորման հիմունքների մասին:

Բիչախչյանի խոսքով` ոստիկանությունը ստացել է 88 զանգ, որոնք եղել են հիմնականում տեղեկատվական բնույթի: Խոսելով ընտրացուցակներում մահացած անձանց տվյալների հայտվելու մասին` վարչությանը պետը նշեց, որ երբ մարդը մահացել է այլ երկրում, շատ դեպքերում այդ փաստի վերաբերյալ տեղեկատվությունը բացակայում է ոստիկանությունում: Ըստ նրա` մինչև այս պահը ոստիկանությունը պարզել է, որ ցուցակներում առկա են մահացած 5000 մարդու տվյալներ, որոնց մահվան փաստը վկայող համապատասխան փաստաթղթերը այս կամ այն պատճառով բացակայել են համապատասխան մարմիններում: Նրանց անունները հանվել են ընտարցուցակներից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ