Մինչև մեկնարկը հանրաքվեի ԿԸՀ-ն ստացել է 22 դիմում

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի անդամ Նունե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ հանրաքվեի քարոզչության պահին սկսած` հոկտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 5-ը հանրաքվեի ԿԸՀ-ն ստացել է 22 դիմում:
«Ստացված դիմումներից հինգի վերաբերյալ կայացվել է որոշում: Դիմումներից երկուսը վերաբերում էին տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների որակավորման վկայանների ժամկետների երկարաձգման խնդրին, որոնք հանրաքվեի ԿԸՀ-ի կողմից բավարարվել են: Մյուս երեք դիմումատուների պահանջը չի բավարարել օրենքի պահանջին և մերժվել է:
Դրանիցից մեկը վերաբերում է պաստառներին, իսկ վերջին դիմումով քաղաքացիները խնդրել էին վճարով կամ անվճար րոպե տրամադրել հանրային ռադիոյով կամ հեռուստատեսությամբ իրականացնել քարոզչությունը, ինչը տրամադրվբում է միայն հատուկ սուբյեկտներին, այդ պատճառով դիմումը մերժվել է»,- ասաց Հովհաննիսյանը:
Բացի այդ, ըստ նրա, ներկայացրած դիմումների 9-ը իրենցից ներկայացնում էին տարբեր հարցումներ տեղեկատվություններ ստանալու նպատակով, որոնք բավարարվել են: Այս պահի դրությամբ ԿԸՀ-ն գրավոր դիմում դեռ չի ստացել: