Ծառուկյանը բոյկոտեց
28/28 ընտրատեղամասում, որը տեղակայված է Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզում, 1860 ընտրողից այս պահի դրությամբ քվեարկել է 30 հոգի, հանձնաժողովականները բոլորը ներկայացել են աշխատավայր, սակայն Հայ Ազգային Կոնգրեսն այս ընտրատեղամասում անդամ չունի, հետեւաբար փոխարինվել է այլ անդամով, փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը:
Նշենք, որ 28/28 ընտրատեղամասում պետք է քվեարկի ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ընտանիքի հետ, սակայն նրա մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանը հանրապետությունում չէ, հետեւաբար չի կարող մասնակցել ընտրությանը:
28/26 ընտրատեղամասում էլ, որը տեղակայված է Կոլյա Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցում, հանձնաժողովի նախագահ Լեւոն Սարգսյանը նշեց, որ այս պահի դրությամբ քվեարկել է 90 հոգի՝ 1511 ընտրողից: