29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ԿԸՀ-ից հիշեցնում են` քվեարկությունը գաղտնի է

ՀՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց քվեարկության կարգը: Նրա խոսքով` քվեարկության մասնակիցը, եթե համաձայն է ընդունել հանրաքվեի դրված հարցը, քվեաթերթիկում նշում է կատարում «ԱՅՈ» բառի դիմացի դատարկ քառանկյունում, եթե համաձայն չէ` «ՈՉ»-ի դիմացի դատարկ քառանկյունում:

«Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրելու այլ անձի, որը չպետք է լինի զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչ կամ դիտորդ: Մնացած դեպքերում քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է»,- մանրամասնեց Սմբատյանը:

ԿԸՀ քարտուղարի խոսքով` քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո քվեարկության մասնակիցը քվեաթերթիկը քառապատիկ ծալում է և մոտենում հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամին: Հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամը, համոզվելով քվեարկության մասնակցի` տվյալ տեղամասում հաշվառված լինելու մեջ, քվեաթերթիկի վրա կնիք է դնում, որից հետո քվեատուփի համար պատասխանատու անդամը բացում է քվեատուփի ճեղքը և քվեարկության մասնակցին հնարավորություն ընձեռում քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելու: Քվեաթերթիկը քվեատուփի մեջ գցելուց հետո քվեարկության մասնակիցը դուրս է գալիս տեղամասային կենտրոնից:

«Քվեարկության խցիկը պետք է կահավորված լինի այնպես, որ քաղաքացին կարողանա տեղամասային կենտրոնում ներկա գտնվող անձանցից գաղտնի լրացնել քվեաթերթիկը: Բացի այդ գաղտնի քվեարկությունը ոչ միայն քվեարկողի իրավունքն է, այլ նաև պարտականությունը»,- պարզաբանեց բանախոսը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ