15 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամենացանկալի միայնակ տղամարդիկ /ֆոտո/

“Town & Country” ամսագիրն իր փետրվարյան համարում հրապարկել է աշխարհի ամենացանկալի միայնակ տղամարդկանց անունները: Ցանկում հայտնվել է երաժիշտների, դերասանների, մարզիկների, գործարարների եւ թագավորական ընտանիքների անդամների 40 անուն:

Առաջին տեղում է հայտնվել բրիտանական արքայազն Հարրին: Ամսագիրը 28-ամյա Հարրիի արժանիքներից առաջին հերթին նշել է “Apache” ուղղաթիռ վարելը եւ ճաշակով հագնվելը: 2-րդ տեղում ավստրալացի գոլֆ խաղացող Ադամ Սքոտն է, 3-րդ տեղում` դիզայներ Ռալֆ Լորանի որդի Էնդրյուն, ով աշխատում է կինոարտադրության մեջ:

Բացի նրանցից, ցանկալի չամուսնացած տղամարդկանց ցանկը համալրել են նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթներ գրող Ջոն Ֆավրոն(նույն անունով նաեւ դերասան կա), Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի որդի Պիեռ Կազիրագին, Առնոլդ Շվարցենեգերի որդի Պատրիկը, 79-ամյա գրող Ֆիլիպ Ռոտը, դերասաններ Ջորջ Քլունին, Ջեք Նիքըլսոնը եւ այլոք: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ