30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միանվագ դրամական նպաստ՝ նախկին խորհրդային ռազմագերիներին

Գերմանիայի Բունդեսթագը 2015թ. մայիսի 21-ին որոշում է կայացրել նախկին խորհրդային ռազմագերիներին խորհրդանշական դրամական նպաստ տրամադրելու մասին:

Խորհրդային զինված ուժերի այն անդամները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մասնավորապես՝ 1941թ. հունիսի 22-ից մինչև 1945թ. մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում գտնվել են գերմանական ռազմական գերության մեջ, կարող են մեկանգամյա՝ 2.500 եվրո դրամական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել:

Դիմումը գրավոր ներկայացվում է Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի հետ կապված բաց հարցերի դաշնային վարչությանը՝ DGZ Ring 12, 13086 Berlin հասցեով: Ընթացակարգի և դիմումի ձևաթղթերի վերաբերյալ մանրամասներ կարելի է քաղել Կենտրոնական ծառայությունների և ունեցվածքի հետ կապված բաց հարցերի դաշնային վարչության կայքէջից՝ www.badv.bund.de :

Տեղեկություններն անգլերենով հասանելի են հետևյալ հղումով.

http://www.badv.bund.de/EN/UnresolvedPropertyIssues/PaymentToFormerSovietPrisonersOfWar/start.html

Ռուսերեն տարբերակը կարելի է կարդալ հետևյալ հղումով․

http://www.badv.bund.de/DE/OffeneVermoegensfragen/AnerkennungsleistungSowjetischeKriegsgefangene/russisch/start.html

 

Գերմանիայի դեսպանություն

Մամուլի բաժին

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ