22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Կոնկրետ ում է ձայնը տալու ԲՀԿ-ի ընտրազանգվածը

ԲՀԿ-ի ընտրազանվածի մոտ կեսն արդեն որոշել է, թե իր ձայներն ում է տալու` գործող նախագահին: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սակայն վերջինս նշեց, որ միայն այս շաբաթվա ավարտին արվող իրենց նոր սոցիոլոգիական հարցումները ցույց կտան, թե կոնկրետ ում է իր ձայնը տալու ԲՀԿ-ի ընտրազանգվածը:

Սոցիոլոգի համար հետաքրքրիր է նաև, թե ում օգտին կքվեարկի ՀՅԴ-ի ընտրազանգվածը: Նրա կարծիքով` այս զանգվածն իր ձայնը կտա կամ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, կամ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի կողմնակիցներին, ապա, Ադիբեկյանի խոսքով` մեծ հավանականություն կա, որ այս զանգվածն իր ձայնը ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ”Ազատություն” կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանին տա: Սոցիոլոգը, սակայն, նշեց, որ Բագրատյանի վարկանիշը շատ ցածր է և երբեք էլ բարձր չի եղել: Բարձր վարկանիշ ունենալու համար Բագրատյանը, ինչպես խորհուրդ է տալիս Ահարոն Ադիբեկյանը, պետք է մարդասիրական գործունեություն ծավալեր Հայաստանում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ