13 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ընդդիմության չառաջադրման մասին պետք է իշխանությունը մտածի

 ”Ի սկզբանե պարզ էր, որ եթե հիմնական քաղաքական դերակատարները թեկնածություն չեն առաջադրելու, կա որոշակի մարդկանց շրջանակ, որոնց մոտ առաջադրման ցանկություն կա, և սա բնական է, այստեղ արտառոց բան չեմ դիտում”,-Henaran.am-ի հետ զրույցում ստեղծված քաղաքական իրավիճակի մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորն այստեղ այլ խնդիր է տեսնում, որը պետք է մտահոգի իշխանությանը: Ըստ նրա` իշխանությունը պետք է դիտարկի, թե ինչու հիմնական քաղաքական դերակատարները չեն առաջադրվում կամ չեն սատարում որևէ մեկին: Մինասյանի խոսքով` սա վկայում է այն մասին, որ հայաստանյան քաղաքական դաշտում խնդիրներ կան: ”Իշխանությունը պետք է մտածի` որն է հիմնական խոչընդոտը, որ նման վարքագիծ են դրսևորում ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարները”,-ընդգծեց պատգամավորը:

Պատգամավորը կարծում է, որ ընտրություններից հետո իշխանությունը հնարավորություն կունենա խորքային վերլուծության և քննարկումներ ծավալելու և իրականացնելու անհրաժեշտ փոփոխություններ: ”Հակառակ դեպքում հաջորդ ընտրություններում պարզապես ընտրություն ասված հասկացությունը կարող է վերանալ, չի լինի ժողովրդավարությանը գնացող Հայաստանի գործողությունը: Սա է այս պահին ընդհանուր իրավիճակը”,-նկատեց Մինասյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ