05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքիայում բնակվող ռուսները խնդրում են աղոթել իրենց համար

Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական СУ-24 ռմբակոծիչի կործանումից հետո Թուրքիայում տիրող իրավիճակի մասին պատմել է  Սոլժենիցինի անվան ռուսաց լեզվի և մշակույթի  ուսումնասիրման   ընկերության  ղեկավար Անդրեյ Պոնոմորյովը, ով  երկար տարիներ  բնակվում է Թուրքիայի Իզմիր քաղաքում, տեղեկացնում է TBN-ը:

Նրա խոսքով` Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները խիստ լարված են, թուրքական համացանցը   հեղեղված է հակառուսական կոչերով: Նման տրամադրությունների պատճառը այն է, որ Ռուսաստանը օգնում է Բաշար Ասադին հավատարիմ բանակային ստորաբաժանումներին Սիրիայի թուրքաբնակ շրջաններում:

«Չնայած շարքային թուրքերի մեծ մասը  կողմ է Ռուսաստանի հետ բարի դրացիական հարաբերություններին, սակայն  կան ուժեր, որոնք  նպատակաուղղված լարում են իրավիճակը և  ագրեսիվ են տրամադրված  մեր հանդեպ»,-ասել էր Անդրեյ Պոնոմորյովը և եզրափակել. «Խնդրում ենք ուղղափառ մեր քույրերին և եղբայրներին աղոթել մեզ համար»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ