26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Եզդիները գոհ ու շնորհակալ են Սերժ Սարգսյանին

Աշխարհի եւ Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը միության անունից այսօր կոչ արեց Հայաստանի ողջ եզդիներին` փետրվարի 18-ին բոլորը մեկ մարդու նման գնան եւ իրենց ձայնը տան գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին:

  “2013 թվականի հունվարի 14-ին տեղ ունեցավ Եզդիների ազգային միության նախագահության արտահերթ նիստը, որին իրենց մասնակցությունը բերեցին միության Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի մարզերի մասնաճյուղերի ներկայացուցիչները: Նիստի օրակարգում կար մեկ հարց` միության եւ նրա կառույցների վերաբերմունքը 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունների նկատմամբ: Ելույթում հանդես եկան միության բոլոր կառույցների ներկայացուցնիչները եւ միաձայն որոշեցին կոչ անել` սատարել Սերժ Սարգսյանի թեկնածությունը”,-ասաց նա: Թամոյանը մեկ անգամ եւս ասաց, որ իրենք միշտ իշխանության կողքին են եղել:

Նրանք շնորհակալ են Սերժ Սարգսյանին, քանի որ ՀՀ նախագահը թույլ է տվել եզդիական համայնքին զարգացնել իր մշակույթը Հայաստանի տարածքում:  “Եզդիներն ունեն տպագիր մամուլ, ռադիոհաղորդում մայրենի լեզվով, ստեղծել ենք այբբենարան, տպագրել ենք եզդիերեն լեզվով  դասագրքեր ու գեղարվեստական գրքեր…”,-ասաց եզդիների ղեկավարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ