16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Սկսել են ձևավորել

Մայրաքաղաքի վարչական շրջանների բազմաբնակարան շենքերում, կրթական, առողջապահական և համայնքային ենթակայության մյուս հաստատություններում ավարտվել են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Ջերմամեկուսացվել են բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերը, ապակեպատվել են շքամուտքերի հարկաբաժինները: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Հանձնարարվել է շարունակել այս ուղղությամբ հսկողությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով  մասնավորապես քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների անխափան ջեռուցման ապահովումը:

Աշխատանքային խորհրդակցության շրջանակում արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետն էլ զեկուցել է, որ մայրաքաղաքում արդեն իսկ մեկնարկել են ամանորյա տոնական ձևավորման աշխատանքները, որոնք կավարտվեն սահմանված ժամկետում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ