29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ապտակ նոկդաունի մեջ գտնվող ռուսներին

Ռուսաստանի համար ստեղծվել է շատ բարդ իրավիճակ, քանի որ ստիպված կլինի քայլեր կատարել որոնք կստիպեն, կհորդորեն, կհամոզեն կամ կհարկադրեն Ռուսաստանի և տարածաշրջանի թուրքալեզու պետություններն ու ազգությունները: Բնականաբար կսկսեն ակտիվանալ, պահանջներ ներկայացնել, թանկացնել իրենց և խնդիրներ հարուցել Ռուսաստանի համար …

Հավանաբար Թուրքիան կփորձի խաղարկել այդ խաղաքարտը և կաշխատի առաջացնել կենտրոնախույս տրամադրություններ և դժգոհություններ Ռուսաստանում: Շատ բարդ, խառը, հակասական, անհասկանալի և վտանգավոր իրավիճակ է ստեղծվել …

Չի բացառվում, որ Թուրքիան հաշվի առնելով Ռուսաստանի մեկուսացվածությունը, հակամարտությունը ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, օրեցոր բարդացող տնտեսական իրավիճակն ու դժվարությունները, սկսի իր պանթյուրքիստական ծրագրերի իրականացման ուղղությամբ քայլեր ձեռնարկել:

ԵՏՄ-ն էլ կդառնա մի չկայացած միություն, որովհետև Ղազախստանն ու Ղրղզստանն էլ իրենց մեծ եղբոր պատիվը ոտնատակ չեն տա: Այս տարբերակը Ռուսաստանը երբեք չպետք է անտեսի ու փորձի մատների արանքով նայել… Սա առավել քան լուրջ է ու հնարավոր … Իսկ Ռուսատանը Թուրքիայի դեմ՝ նույն կերպ, պետք է ակտիվացնի ու օգտագործի քրդական պայքարը նրանց դեմ, օժանդակելով Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի քրդական խմբավորումներին:

Իսկ մինչ այդ Արևմուտքն իր հերթական ապտակը հասցրեց նոկդաունի մեջ գտնվող ռուսներին, կրկին ցույց տալով իր երկերեսանիությունն ու հաշվենկատությունը … Եվրոպան ահաբեկիչներին օժանդակող Թուրքիային հատկացրել է երեք միլիարդ եվրո և խոստացել գրկաբաց ընդունել ԵՄ-ը: Թուրքիան իհարկե որպես փորձված, շահամոլ արևելյան աղվես կօգտագործի այդ երեք միլիարդը և ձեռքի հետ, դանդաղ, հետևողական փախստականներին փոքր խմբաքանակներով կառաքի Եվրոպա, իրեն հատուկ խորամանկությամբ խաբելով եվրոյոնջաներին:

Սա էլ ձեր Եվրամիությունն ու արդարության, ազնվության, մարդասիրության օրրանը… Դե ի՞նչ, սպասենք նոր զարգացումների …

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ