26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեկուկես միլիոնանոց ոսկյա շղթայի գողությունը բացահայտվեց

Նոյեմբերի 27-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1964 թ. ծնված Լենա Հ.-ին: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նա խոստովանական բացատրություն է տվել, որ նոյեմբերի 17-ի առավոտյան մուտք է գործել Վերին Գետաշեն գյուղի տներից մեկն ու ննջասենյակի սեղանի վրայից գողացելմոտ 50 գ կշռով ոսկյա շղթա՝ 1.500.000 դրամ արժողության, որը հաջորդ օրը վաճառել է ոսկյա զարդերի սրահում:

Տուժողը նախկինում ոստիկանությունում չի դիմել: Նա հրավիրվել է բաժին և տվել հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ