17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ովքեր են ահաբեկչության մեջ մեղադրվողների ծնողները. Ժամանակ

Նոյեմբերի 25-ին ԱԱԾ-Ն տեղեկություն տարածեց, որ Նորք-Մարաշ համայնքում վարձակալված տանը կալա­նավորվել են ահաբեկչության մեջ մեղադրվող խմբի 10 ան­դամներ: Թե հատկապես ում դեմ էին պատրաստվում ահա­բեկչություն իրականացնել խմբի անդամները՝ մինչեւ հի­մա պարզ չէ: Բայց պարզ է, որ այդ խմբի երեք անդամներ` Արթուր Եղիազարյանը, Վաղինակ Ստեփանյանը եւ Ավետիս Բարոյանը եղել են համագյուղա­ցիներ եւ բնակվում են Արմավի­րի մարզի Արեւիկ գյուղում: Ավելին` 1972թ. ծնված Վաղինակ Ստեփանյանը եւ Ավետիս Բարոյանը եղել են համադա­սարանցիներ:

Խոսում ես այս մարդկանց ծնող­ների, հարազատների ու համա­գյուղացիների հետ, ու մտածում ես, թե սրանցից ինչ ահաբեկիչ, աչքիդ առաջ կանգնում են խեղճ ու կրակ գյուղացի տղամարդիկ, ով­քեր մինչեւ վերջերս ապրել են հող մշակելով, տաքսի քշելով ու ընդա­մենը մի քանի ամսում դարձել են ահաբեկիչ:

Արթուր Եղիազարյանը նրանցից ամենաերիտասարղն է` 34 տարե­կան, եւ միակ բարձրագույն կրթու­թյուն ունեցողը: Արթուրը բուհը ավարտել է Երեւանում, բայց չի կարողացել համապատասխան աշխատանք գտնել վերադարձել է գյուղ եւ զբաղվել այգեգործու­թյամբ: Նրանց տան բակում հա­վաքվել են 20-ի մոտ համագյուղա­ցիներ` կանայք տանն են, տղամարդիկ` բակում: Արթուրի հայրը` Զորիկ Եղիազարյանը, համոզված է, որ իր տղան որևէ կապ չի ունեցել ահաբեկչության հետ, որովհետև ինքը նրան անընդհատ զգուշացրել է չզբաղվել ապօրինի գործունեությամբ:

Ջորիկն ասում է, որ որդին` Արթուրը, վերջերս է ծանոթացել Արթուր Վարդանյանի հետ, ով ներ­կայացել է որպես Ռուսաստան ապրանք արտահանող եւ տղան նրա մոտ ընդունվել է աշխատան­քի որպես բանվոր: Փորձել են խա­ղող արտահանել չի ստացվել, բայց 60 տոննա կարտոֆիլ են գնել եւ արտահանել Ռուսաստան: 

«Այդ կարտոֆիլից մի պարկ էլ մեզ է բա­ժին հասել տղաս ասաց, որ Արթուրն է 3 հազար դրամ տվել եւ գնել Սիսիանից, ու տվել իրեն, որ տուն բերի», – պատմում է Ջորիկը: 

Վաղինակ Ստեփանյանի տան պատերի սվաղը ներսից քանդվել է, ու երևում է, որ տունը չի վերանորոգվել խորհրդային տարիներից: Վաղինակի կինը արտասվում է ու չի ուզում խոսել, իսկ մայրը հանգստացնում է նրան: Վաղինակն իրենց ասել է, որ գնում է Ղարաբաղ, իրենք էլ հավատացել են:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ