14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայաստանում զենք կարտադրվի

ՀՀ կառավարությունը «Ֆերոն» ՍՊԸ-ին տրամադրել է զենքի արտադրության լիցենզիա` երեք տարի ժամկետով: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի հայտարարմամբ, «Ֆերոն» ՍՊԸ-ն ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով իրականացնում է մարտական զենքի պահեստամասերի և համալրող մասերի մշակման, նորոգման ու արտադրության պայմանագրային աշխատանքներ:

Հաշվի առնելով վերը նշվածը` ՀՀ ՊՆ-ն նպատակահարմար է համարում ընկերությանը տալ զենքի արտադրության լիցենզիա: «Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա արդյունավետ իրականացնել ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումները և զարգացումը»,- ասված է ՀՀ ՊՆ-ի հիմնավորման մեջ:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ