Այսօր Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է /վիդեո/
Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հայազգի հրամանատար, ՀԱՀԳԲ նախկին անդամ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի և Իրանի շահի դեմ պայքարի ակտիվ մասնակից, Հայաստանի և Արցախի հանրապետությունների ազգային հերոս Մոնթ Մելքոնյանն այսօր 68 տարեկան կդառնար:
1989թ.-ին ֆրանսիական բանտից ազատվելուց հետո 1991թ.-ին կեղծ անձնագրով գալիս Հայաստանի Հանրապետություն, որտեղ արդեն սկսվել էր հայ-ադրբեջանական զինված ընդհարումները: Հիմնում է «Հայներասերների» ջոկատը: Երևանում յոթ ամիս աշխատում է Գիտությունների ակադեմիայում՝ գրելով և հրատարակելով «Հայաստանը եւ հարևանները» գիրքը: Նույն թվականի սեպտեմբերին մեկնում է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան անվանակոչում են Ավո անվանումը: Ռազմական տեսանկյունից մասնագիտական բարձր հմտություններ ցուցաբերելու շնորհիվ 1992թ.-ին ստանձնում է Մարտունու պաշտպանական շրջանի շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց ոչ միայն տեղի բնակչության, այլև ընդհանրապես, համայն հայության սերն ու հարգանքը։ Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ Արցախի ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993թ.-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:
ՀՀ պաշտոնական տեղեկատվության համաձայն Մոնթեն սպանվել է 1993թ.-ի հունիսի 12-ին ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ: